Իսրայելցի երգիչ Ամիր Հադդադը Ֆրանսիան կներկայացնի «Եվրատեսիլ» 61-րդ միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մայիսին Ստոկհոլմում:
Այս մասին երկուշաբթի Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել է France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը, որը պատասխանատու է երաժշտական մրցույթին ֆրանսիացի մասնակիցների ընտրության համար:
Ստոկհոլմում հանդիսատեսի դատին Ամիր Հադդադը կներկայացնի J’ai cherch (Ես փնտրում էի) երգը, որը ստեղծել է ինքը՝ ֆրանսիացի երիտասարդ կոմպոզիտորներ Նազիմ Հալեդի և Ժոան Էրրամիի համահեղինակությամբ: Լիրիկական ստեղծագործությունը կկատարվի ֆրանսերեն, կրկներգն անգլերեն կլինի:
Ամիր Հադդադը ծնվել է 1984 թ. Փարիզում՝ հրեական ընտանիքում: