Ամերիկացի հանրահայտ դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ և հաղորդավարուհի Վուփի Գոլդբերգը «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացել է պոլսահայ վարպետի պատրաստած զարդով:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Վուպին փետրվարի 29-ին Լոս Անջելեսում կայացած 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրել է պոլսահայ հայտնի ոսկերիչ-արծաթագործ Սևան Բըչաքչըի հեղինակած թևնոցը:
Հայ ոսկերչի ստեղծագործությունը դարձել է երեկոյի ամենաքննարկված զարդերից մեկը: Գոլդբերգը նշել է, որ թևնոցի հեղինակը ստամբուլաբնակ մի վարպետ է: