Իրավական 

Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ոստիկանապետերին ազատել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Երևանում աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Տեղեկությունը,  հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաշտոցի բաժանմունքի անձնագրային և վիզաների վարչության ողջ աշխատակազմն ազատվել էր ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում:

Նույն շարքից