Մշակույթ 

Էլթոն Ջոնն ամբողջ ժառանգությունը որդիներին չի թողնի

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը որդիներին չի թողնի ամբողջ ժառանգությունը, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով  The Sun-ին: Երգչի ժառանգությունը գնահատվում է 200 մլն եվրո:

Ւր զուգընկեր Դավիդ Ֆերնիշեմի հետ միասին երաժիշտը դաստիարակում է երկու որդիներին: Ինչպես հայտնել է Ջոնը, նա մտադիր է Զաքարիին և Էլայջին թողնել «պինդ» ժառանգություն, բայց ոչ ամբողջ կարողությունը:

«Սարսափելի է երեխաների հարստություն տալ: Դա ոչնչացնում է նրանց կյանքը»,-ասել է երգիչը: Նա խոստովանել է, որ իր երեխաներն ամենաանհավանական կյանքն ունեն:

Զույգը պնդում է, որ իրենց որդիները բավականաչափ միջոցներ կստանան հիմնական կարիքների համար, իսկ մնացած ամեն ինչի համար պետք է աշխատեն ինքնուրույն:

Նույն շարքից