Աֆղանստանի բանակն ու անվտանգության ուժերը երեկ՝ մարտի 2-ին, երկրի տարբեր հատվածներում ռազմական գործողությունների ժամանակ մոտ 50 գրոհային են ոչնչացրել, 44-ը վիրավոր է, ևս 11-ը ձերբակալվել է, փոխանցում է Sputnik-ը:
Երկրի Պաշտպանության նախարարությունը նշում է Աֆղանստանի հյուսիս-արեւելքում Բագլանի նահանգում 15 գրոհային է ոչնչացվել, այդ թվում` հրամանատարներից մեկը: Գործողություն է իրականացվել նաեւ Բադաշխանի նահանգում, որտեղ 12 գրոհային է վերացվել և մի շարք այլ նահանգներում: