Իրավական 

Վարդան Պետրոսյանը եւ ավտովթարից տուժած Հակոբյանները հաշտության համաձայնագիր ստորագրեցին

analitik.am

NEWS.am-ի փոխանցմամբ՝ դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ այսօր՝ մարտի 3-ին, հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հետ հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի փաստաբանական ծախսերը, որից հետո նրանք որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:

«Հաշտության համաձայնագիրը ստորագրվեց, իսկ թե կողմերն անձնապես հաշտության կգան, թե ոչ, դժվար է ասել: Դա բարոյական կատեգորիա է, երկար ժամանակ կպահանջվի, բայց կարող եմ ասել, որ արդեն որեւէ մեկը շահագրգիռ չէ, որ այդ վեճը շարունակվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից