Իրավական 

Գոռ Վարդանյանին բերման չեն ենթարկի

analitik.am

Ինչպես հայտնի է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ վերջինս չի ներկայանում դատական նիստերին:

Մամուլում գրվեց, որ Գոռ Վարդանյանը մասնակցել է նկարահանումների և վատառողջ չէ: Analitik.am-ը զրուցեց դերասանի փաստաբան Նաիրա Պետրոսյանի հետ, ով հայտնեց, որ ինքը չի էլ հետևել, թե մամուլում ինչ են գրել, և իրեն հետաքրքիր էլ չի,  քանի որ այն գործին չի առնչվում, սակայն մարտի տասի դատական նիստին անպայման ներկա են լինելու:

Փաստորեն ստացվում է, որ Գոռ Վարդանյանին դատարան բերման չեն ենթարկի, քանի որ ինքը կամավոր կներկայանա դատական նիստին:

Նշենք, որ դերասան Գոռ Վարդանյանի դեմ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանք է ներկայացվել:

Նույն շարքից