Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրենց ամուսնության արարողության համար ամուսնական մատանիները պատրաստվել են գնել իրենց ամուսնության կնքումից ոչ շատ առաջ: Բայց նախօրեին Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է ընկել ու չի կարողացել անձամբ գնալ ոսկերչական սրահ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Վիտալինան պատմել է, որ ստիպված ինքն է մենակ գնացել: Երբ պարզվել է, որ Ջիգարխանյանը չգիտի իր մատի չափը, և ստիպված են եղել ամբողջ Մոսկվայով մատի չափիչ փնտրել: Այնուհետև ընկերների օգնությամբ դժվարությամբ հաջողվել է գտնել այդ հարմարանքը:
Վիտալինան սրահից անմիջապես գնացել է հիվանդանոց՝ փեսացուին ցույց տալու մատանիները: Մատանին Ջիգարխանյանին այնքան է դուր եկել, որ նա այն անմիջապես դրել է մատն ու հանել այն միայն ԶԱԳՍ-ում գրանցվելիս:
