World Music Awards երաժշտական մրցանակաբաշխության Facebook-ի պաշտոնական էջում անդրադարձ է եղել հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգին։
Կայքը հրապարակել է Իվետայի «Love Wave» ստեղծագործության տեսահոլովակը, իսկ մեկնաբանության մեջ գովասանքի խոսքեր գրել թե երգչուհու, թե նրա կատարած աշխատանքի մասին։
«Ինչպիսի երգ, ինչպիսի հիանալի տեսահոլովակ եւ ինչպիսի գեղեցիկ ձայն։ Դիտեք Իվետա Մուկուչյանի եւ «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի մրցութային երգը»։