Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհիներից մեկը` Իրինա Ալեգրովան, «Собеседнику» տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական էստրադայի Պրիմադոննայի հետ իր տարաձայնությունների մասին լուրերին և վերջ տվել Պուգաչովայի հետ բազմամյա մրցակցության մասին առասպելներին:
«Մեր այսպես կոչված մրցակցության մասին լուրերը ընդամենը մամուլի ուռճացրածն է, ոչ ավելին: Ես միշտ ասել եմ, որ Ալլան մեծանուն երգչուհի է ու լրիվ առանձին տեղ է զբաղեցնում էստրադային օլիմպոսում, որը երբեք ոչ ոք չի կարողանա վիճարկել: Նա ռուսական փոփ երգը 21-րդ դար է հասցրել»,- նշում է Իրինան:
Երգչուհին ընգծել է, որ երբեք չի վիճել Պուգաչովայի հետ ու չի փորձել նրա հետ մրցել:
«Ինձ հետաքրքիր է լինել առաջինը Ալլա Պուգաչովայից հետո, որն արդեն վաղուց մրցակցությունից դուրս է»,- պարզաբանել է աստղը: