Մշակույթ 

Ճապոնական իմաստուն մտքեր, որոնց պետք է միշտ հետևել

1.Քարը նույնպես կարող է բերանից թռցնել:

2. Կույր նվիրվածությունը հեռու չէ անհավատարմությունից:

3. Եսասերը միշտ դժգոհ է:

4. Դեռ կենդանի է` չենք գնահատում, իսկ երբ մահանում է խղճում ենք:

5. Չկա լույս առանց ստվեր:

6. Քո զայրույթը քո թշնամին է:

7. Կամքը ժայռի միջով էլ կանցնի:

8. Հավատարմությունը մարդու ամենաթանկարժեք որակն է:

9. Ճյուղերը որոնք զովություն են տալիս, չի կարելի կտրել:

10. Ով համբերատար է, նա փորձանքի մեջ չի լինի:

11. Չկա ավելի վտանգավոր թշնամի քան հիմարը:

12. Ով քառասուն տարեկանում հիմար է, նա խելացի չի դառնա:

13. Ընկերության մեջ նույնպես սահմաններ իմացեք:

14. Որտեղ օրենքը ուժն է` այնտեղ օրենքը անզոր է:

15. Հարցերը չեն կործանում` այլ պատասխանները:

16. Այն տանը, որտեղ ժպտում են` երջանկություն է գալիս:

17. Եկել է փորձանքը` վստահիր ինքդ քեզ:

18. Եթե 2 ընկերներ տառապում են նույն հիվանդությամբ` միմյանց խղճում են:

19. Իմաստունը նույնպես հազարավոր անգամ սխալվում է:

20. Ով ամոթ է զգում, նշանակում է որ պարտքի զգացում է ունենում:

21. Ով լողալ գիտի` նա խորտակվել էլ գիտի:

22. Ով սիրում է մարդկանց, նա երկար է ապրում:

23. Ծնում են մարմինը, այլ ոչ թե բնավորությունը:

24. Յուրաքանչյուր մանրուքի համար գոյություն ունի վայր և ժամ:

25. Առևտրականը առևտրականին թշնամի է:

26. Այն ինչ ծաղկում է, անխուսափելիորեն թառամելու է:

27. Ավելորդ համեստության մեջ թաքնված է հպարտությունը:

28. Հիշիր որ շնորհակալությունը, դժգոհությունից քիչ չի:

29. Գողին բանալիները պահելու համար չեն տալիս:

30. Նույնիսկ գող դառնալու համար պետք է տաս տարի սովորել:

31. Դաստիարակությունը ավելի կարևոր է քան ծագումը:

32. Անցյալը ներկայիս հայելին է:

33. Դժբախտությունը քեզ կդարձնի թանկարժեք քար:

34. Գեղեցկուհին էլ է ծերության օրերին կապկի նմանվում:

35. Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ:

Նույն շարքից