Ուֆոլոգները Մարս մոլորակում «նրբագեղ կերտված շինության ավերակներին» խաչ են նկատել, հայտնում է Daily Mail-ը:
ՆԱՍԱ-ի մարսագնացի լուսանկարներից մեկում խաչի պատկերը առաջինը նկատել է Ֆրանսիայից մի ուֆոլոգ, որը լուսանկարը հրապարակել է համացանցում:
Աղբյուրը նշում է, որ «այլմոլորակայինների որսորդների» համար այս կրոնական «հայտնագործությունը»՝ Մարսի առնչությամբ, հսկայական նշանակություն ունի: