Իրավական 

Ժիրայր Սէֆիլյանն որպես վկա ցուցմունք կտա

analitik.am

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, ժամը 14:30-ին փաստաբանի հետ միասին կլինի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես վկա ցուցմունք տալու համար:

Երկու օր առաջ Ժ. Սէֆիլյանն ստացել է համապատասխան ծանուցագիր: Գործի մանրամասները հայտնի չեն, սակայն հրապարակային գործչին թեկուզ վկայի կարգավիճակով նրա ակտիվ գործունեության շրջանում հարցաքննության կանչելն ինքնաբերաբար համապատասխան հարցեր է առաջացնում:

Նույն շարքից