Մարտի 3-ին Ջասթին Թիմբերլեյքի կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, նշում էր իր ծննդյան 34-ամյակը:
36-ամյա Ջասթինն իր Instagram–ում շնորհավորել է սիրելի կնոջը՝ հրապարակելով իրենց համատեղ լուսանկարն ու նրան սեր խոստովանել.
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս: Ես չեմ կարող բառերով արտահայտել այն զգացմունքները, որ զգում եմ քո նկատմամբ: Դու աշխարհի ամենալավ մայրն ու կինն ես, որի մասին առհասարակ կարող է երազել տղամարդը: Խենթի պես սիրում եմ քեզ»:
