Իրավական 

Պերմյակովի գործով արտագնա հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 11-ին

analitik.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով  արտագնա հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 11-ին:

Այս ընթացքում դատարան ներկայանալու համար կծանուցվի 2012 սահմանապահ ջոկատից դատակոչված  վերջին վկան՝ Ռոմիկ Խաչատրյանը, ով ներկա պահին գտնվում է արձակուրդում: Դատարանի կողմից այս ընթացքում հստակեցվելու է  նաև դատակոչվող մյուս վկաների՝  102-րդ ռազմաբազայում Պերմյակովի ծառայակիցների,  այդ թվում նաև Պերյակովի անմիջական հրամանատար՝ Նիկիշինի գտնվելու վայրը:

Դատարանն ըստ օրենքի կդիմի ռուսական կողմին՝ այդ 7 վկաների գտնվելու վայրն ու հասցեները պարզելու նպատակով,ապա կձեռնակեն  համապատասխան միջոցառումներ՝ նրանց դատարան կանչելու ուղղությամբ:

Նույն շարքից