Ռազմական 

Թուրքական ռմբակոծիչները շարունակում են խախտել Հունաստանի օդային տարածքը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Հունաստանի օդային տարածքի մշտական խախտումները բացատրել է «իրավական տարբերություններով»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Աթենքում Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոցիասի հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան Չավուշօղլուն ասել է. «Մենք վկայակոչում ենք երկու երկրների միջև առկա իրավական տարբերությունները»:

Թուրքիան 1975 թվականից չի ճանաչում Հունաստանի տարածքային ջրերի 10- մղոնանոց գոտին, սակայն նրա ինքնաթիռները ներխուժում են նաև 6-մղոնանոց գոտի ու հաճախ թռչում են հունական կղզիների վրայով:

Նույն շարքից