Իրավական 

Ալեք Ենիգոմշյանը և Երեմ Խոնդկարյանը հրավիրվել են Քննչական կոմիտե՝ որպես ապրիլի 7-ի գործով վկա

Այսօր առավոտյան Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես ապրիլի 7-ի գործով վկա:



Այս մասին հայտնում են ՀԽ Քարտուղարությունից և տեղեկացնում, որ Վերաքննիչ դատարանում բողոքների քննության համար նշանակվել են հետևյալ օրերը՝

 

 

Ժիրայր Սեֆիլյան՝ 20.04.2015 թ. ժամը 11.00-ին,

Արամ Հակոբյան՝ 20.04.2015 թ. ժամը 13.00-ին,

Գևորգ Սաֆարյան՝ 20.04.2015 թ. ժամը 14.00-ին,

Գարեգին Չուգասզյան՝ 20.04.2015 թ. ժամը 17.00-ին,

Պավել Մանուկյան` 22-ին ժամը 16.00-ին։



Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։

Նույն շարքից