10 տարի առաջ Վարդենիսում սպանված 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի հայրը` Աղաբեկ Սարգսյանը, արդեն 3 օր է` գտնվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքից Armlur.am-ին հայտնել են, որ Ա. Սարգսյանի վիճակը ծանր է, սակայն ինքնազգացողության հետ կապված դրական տեղաշաժեր նկատվում են: Նա աղիքների վիրահատություն է տարել և խրոնիկ երիկամային անբավարարվածություն ունի:
Armlur.am-ի հետ զրույցում Աղաբեկ Սարգսյանի կինը վրդովված ասել է, թե հույս չունի, որ ամուսինը կապրի, իսկ կատարվածի մեջ մեղադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանին` վերջինիս հասցեին անվայել խոսքեր ասելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դրանցից մեկը վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: