Իրավական 

Սևանա լճում ջրասուզակները որոնում են քաղաքացու. հայտնաբերվել է նրա ռետինե նավակը

Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:

 

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում՝ Սևանա լճի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Ա. Մ.-ին պատկանող ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:


Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Նույն շարքից