Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 շենքի դիմաց ապրիլի 18-ին, ժամը 22.40-ին իրար են բախվել «Պորշ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Պորշ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Դիմիտրի Սահակյանին, որը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին, ժամը 20.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Նինա Իվանյանին, ով տեղում մահացել է: