Իրավական 

Հայտնի պորտապարուհին վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել Եգիպտոսում

Կահիրեի դատարանը Մերձավոր Արևելքում հայտնի պորտապարուհի, Ռուսաստանի քաղաքացի Ծովինար Գրիգորյանին վեց ամսվա ազատազրկման է դատապարտել, աղջիկը պետք է գրավ և տուգանք վճարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, պարուհուն մեղադրել են եգիպտական դրոշը վիրավորելու համար։



Մերձավոր Արևելքում Սաֆինազ ծածկանունով հայտնի Գրիգորյանը տարածաշրջանի ամենահայտնի պորտապարուհիներից է։



Արդարադատության հետ խնդիրներ ունեցող պարուհի, ով, որոշ տվյալներով, Հայաստանի քաղաքացիություն ունի, սկսվել են նրանից հետո, երբ նա նախորդ տարվա ամռանը երկրի առողջարանային հանգստավայրերից մեկում պար է ցուցադրել եգիպտական դրոշի գույներով զգեստով։



Տեղական ԶԼՄ–ներում հայտնված տեսահոլովակը բուռն արձագանք է գտել եգիպտական հասարակությունում, իսկ տեղական դատախազությունում անկեղծ պարում պետական խորհդանիշների օգտագործումն անպատեհ են համարել և պարուհուն մեղադրել են պետական դրոշը վիրավորելու համար։

Նույն շարքից