Իրավական 

Ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական և այլ արվեստի գործերի ապօրինի պատճենահանմամբ զբաղվողին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի անձնագրային բաժանմունքից ապրիլի 20-ին, ժամը 17.30-ին, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Էդուարդ Ս.-ին:



Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նա Լեհաստանի իրավապահների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր երաժշտական և այլ արվեստի գործերի ապօրինի պատճենահանման արդյունքում ստացված անօրինական եկամուտ ստանալու մեղադրանքով:

Նույն շարքից