Իրավական 

Քարաթափում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին

Գորիս-Կապան  (Մ2)  միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում այսօր առավոտյան ժամը 6:00-7:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում:



40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:



Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին  կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

Նույն շարքից