Սևանա լճում Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ ՏԿԱԻ նախարարություն ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ էր ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել էր Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը, քաղաքացին՝ ոչ: