Իրավական 

Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ վիճաբանության ժամանակ դանակահարել են 2 տղամարդու

Հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն:

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Էդմոնդ Զ.-ն:



Ըստ հարազատների` Էռնեստ և Էդմոնդ Զ.-երը վնասվածքը ստացել են Նորքում, վիճաբանության ժամանակ:



Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր-կտրող-գործիքով հարվածել է Էռնեստ և Էդմոնդ Զ.-երին և մարմնի տարբեր մասերում պատճառել  վնասվածքներ:



Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 21.00-ին, «Նորք-Մարաշ» գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, Էռնեստ և Էդմոնդ Զ.-երին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, ով  բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին ինքնակամ ներկայացել է բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք  ծալովի դանակը:

Նույն շարքից