Ren.tv կայքի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Հիվանդանոցը հաստատել էր տեղեկությունը:
Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկը նոր մանրամասներ է պատմել է դերասանի առողջական վիճակի մասին:
«Փետրվարին նա թոքերի բորբոքմամբ հիվանդանոց էր ընկել: Գրիպից հետո բարդություններ էին առաջացել: Սակայն հանուն մեր ամուսնության նա հիվանդանոցից դուրս գրվեց՝ առանց ավարտելու նշանակված բուժումը ու հետո ամեն օր գնում էր աշխատանքի: Ահա, ստիպված եղավ նորից բուժվել: Ոչ մի սրտաբանական ախտորոշում չկա: Նրան նշանակել են անհրաժեշտ թերապևտիկ պրոցեդուրաներ: Կարծում եմ, նա վերջնականապես կբուժվի շաբաթվա ընթացքում»,- ասել է դերասանի կինը: