Իրավական 

Խոշոր վթար Սիսիան-Բռնակոթ ճանապարհին. 5 մարդ վիրավորվել է

Ապրիլի 21-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենային:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ 2 ուղեւորները, «Մերսեդես Բենց C 180»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն շարքից