Իրավական 

Մատաղից հետո մարդ սպանելու մեջ մեղադրվող «Մողեսի» տղան հայտնաբերվել է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սևանում մատաղի արարողությանը հաջորդած սպանության մեջ կասկածվող Արթուր Ալեքսանյանը հայտնաբերվել է:


Արթուր Ալեքսանյանը Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին է, ով առավել հայտնի է «Մողես» մականվամբ:


Հիշեցնենք, որ Սևանում 44-ամյա տղամարդու` Կառլեն Մնեյանի սպանությանը նախորդել էր քեֆ-ուրախությունը, միասին մասնակցել էին մատաղի, հետո դուրս եկել տուն գնալու, սակայն ավտոմեքենայի մեջ առաջացել էր վիճաբանություն եւ Մնեյանին տուն տանելու փոխարեն մեքենան ուղևորվել էր ցեմենտի պահեստ, որտեղ ծեծելով սպանել էին նրան։

Նույն շարքից