Իրավական 

Երևանում բախվել են BMW-ն և մարդատար «Գազել»-ը. 6 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:
 

«Գազել»-ը սպասարկում է թիվ 43 երթուղին:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։



 

Նույն շարքից