Իրավական 

Ռուս սահմանապահները բացահայտել են կեղծ անձնագրով Հայաստան մուտք գործել ցանկացող Սիրիայի մի քաղաքացու

analitik.am

Ռուս սահմանապահները հինգշաբթի  գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Սիրիայի մի քաղաքացու, ով կեղծ անձնագրով փորձում էր ներթափանցել Հայաստան, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։


Մամուլի հաղորդագրության համաձայն` Ստամբուլից ժամանած չվերթի ուղևորների անձնագրային ստուգման ժամանակ Սահմանային վարչության աշխատակիցը հայտնաբերել է Սիրիայի մի քաղաքացու, ով ներկայացրել է Գերմանիայի քաղաքացու կեղծ անձնագիր։


Ներկայում քաղաքացուն ձերբակալել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար, ասվում է հաղորդման մեջ։

Նույն շարքից