Ռազմական 

Սիրիայի հրադադարին աջակցող շրջաններում մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 135 մարդ

Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի առաջին շաբաթվա ընթացքում զոհվել է նվազագույնը 135 մարդ, հայտնում է Reuters –ը: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:

Բացի այդ նշվում է, որ այն շրջաններում, որոնց վրա չի տարածվում կրակի դադարեցման ռեժիմը, զոհվել է 552 մարդ:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են Սիրիայում երկու օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 41 դեպքի մասին:

Նույն շարքից