Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայային հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը:
Հրաժեշտի արարողությունից հետո, որը տեղի է ունեցել գերեզմանոցի ծիսակարգային դահլիճում, դերասանուհու աճյունը դրել են դիակառքը եւ տարել գերեզմանավայր:
Դիակառքը շարժվելիս թափորը վերջին անգամ ծափահարել է լեգենդար դերասանուհուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կրաչկովսկայան հոսպիտալացվել էր փետրվարի 27-ի միոկարդի կաթված ախտորոշմամբ։ Չնայած բժիշկների ջանքերին՝ դերասանուհու վիճակը ծանր էր մնում։ Նա միացված էր արհեստական շնչառության ապարատին։ Նրա վիճակը բարդացնում էին նաեւ կողմնակի հիվանդությունները:
Դերասանուհին հայտնի է այնպիսի ֆիլմերից ինչպիսիք են «Կտոր մը երկինք», «Իվան Վասիլյեւիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել»։ Նրա դերասանական կարիերան շարունակվել է 40 տարի, այդ ընթացքում նա կերտել է որպես կանոն երկրորդական, սակայն վառ կերպարներ։
