Իրավական 

Մհերը բռունցքով հարվածել է հոր աչքին. ի՞նչն է պատճառը եղել

analitik.am

Մհեր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում օղի գնելու հարցի շուրջ վիճաբանել է հոր` Աշոտ Հակոբյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս աջ աչքին` դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնաս՝ օրգանի ֆունկցիայի կորստով:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ` տեղեկացնում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նույն շարքից