Շվեդիայում Լիբերալ երիտասարդների խումբը հայտարարել է տղամարդկանց համար աբորտն օրինական դարձնելու մտադրության մասին: «LUF Väst» խմբի անդամ Մարկ Նիլսենի խոսքով, կնոջ հղիության 18-րդ շաբաթում տղամարդը կարող է հրաժարվել երեխայից:
Gazeta.ru-ի հաղորդմամբ, «օրինական աբորտի» գրանցման պարագայում տղամարդը հետագայում ազատվում է սեփական երեխայի համար ալիմենտ վճարելու պարտականությունից:
Իսկ եթե կինը որոշում է ունենալ երեխա, տղամարդը կզրկվի հետագայում երեխային տեսնելու հնարավորությունից: