Իրավական 

Այսօրվանից ուժի մեջ մտավ նոր սահմանված կարգ

analitik.am

iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր օրինական ուժի մեջ մտավ 2016 թվականի փետրվարի 18–ին ՀՀ կառավարության ընդունած N 135-Ն որոշումը, որով սահմանվել է ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը։

Այդ կարգով կարգավորվում են արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների` մաքսային գործին վերաբերող օրենսդրության խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման համար անձի կողմից կատարված ծախսերը մաքսային մարմինների կողմից փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածին համապատասխան իրականացված արտագնա մաքսային ստուգման արդյունքում առգրավված և ժամանակավոր պահպանության պահեստում տեղակայված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե մաքսային ստուգման ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտումներ չեն բացահայտվել:

Մաքսային մարմինների կողմից ծախսերը փոխհատուցվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձի դիմումի (այսուհետ` դիմում) հիման վրա: Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմնի ղեկավարի անվամբ, որն առգրավել է ապրանքները:

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից