Իրավական 

«Փուֆիկն» ու «Պլանիկը» առևանգել են 33-ամյա տղամարդու ու գումար պահանջել. «Փաստինֆո»

analitik.am

Մայրաքաղաքում վերջին օրերին առևանգում է գրանցվել. երևանաբնակ երկու տղամարդ՝ «Փուֆիկ» ու «Պլանիկ» մականուններով, ինչպես նաև ևս 2 անձինք առևանգել են 33-ամյա տղամարդուն ու գումար պահանջել՝ տալով նրան վերջնաժամկետ՝ մինչև մարտը 6-ը պահանաջված գումարը ստանալու համար:

«Փաստինֆո»ի տեղեկություններով՝ այս զավեշտալի մականուններով անձինք, տղամարդուն առևանգելով, տեղափոխել են Դավթաշեն թաղամասի տներից մեկի նկուղ, որտեղ ապօրինի զրկելով նրան ազատությունից՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պահանջելով 50 000 ՀՀ դրամ:

Նույն շարքից