Իրավական 

Հայաստանում կհայտնվեն նոր տառերով ավտոմեքենաներ

analitik.am

Հայաստանում կառավարության որոշմամբ ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Կառավարության մարտի 10-ի նիստում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օգտագործել նաև «G» և «X» տառերը:

Նախագծի տեղեկանք-հիմնավորման համաձայն, որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Հաստատվելու դեպքում, որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նույն շարքից