Իրավական 

Ամբաստանյալները հայտնել են իրենց նկատմամբ գործադրված բռնությունների մասին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված և մեղադրական եզրակացության կազմմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործով ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն հայտնել են հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ գողություններ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժին բերման ենթարկվելուց հետո, նույն բաժնի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցները սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո հարկադրել են Դավիթ Դ.-ին ու Աշոտ Հ.-ին խոստովանել իրենց կողմից իրականում չկատարված մի շարք հանցագործություններ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ հիշյալ ծառայողները կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից