Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հնարավոր է հիվանդանոցից դուրս գրվի մարտի 10-ին: Այս մասին ասել է Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա նաև հայտնել է, որ ներկա պահին դերասանն իրեն լավ է զգում:
«Տոնական օրերի հետ կապված, ամենայն հավանականությամբ, Արմեն Ջիգարխանյանը դուրս կգրվի հինգշաբթի»,- ասել են թատրոնից: