Ռազմական 

Ռուսաստանն առաջիկայում Իրանին չի մատակարարի C-300 հրթիռային համակարգեր

Մոսկվան չի շտապում Թեհրանին տրամադրել C- 300 հրթիռային համակարգերը: «Էխո Մոսկվի»-ն նշում է, որ այս ուշացման պաշտոնական պատճառը ֆինանսական բարդություններն են:

Աղբյուրը գրում է, որ Մոսկվային դուր չի գալիս, որ ռուսաստանյան արտադրության զենքը հայտնվում է լիբանանյան «Հզբոլահ» խմբավորման ձեռքում: Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանն իր դաշնակից «Հզբոլահին» է փոխանցել «Պանցիր -C1» համակարգեր և «Յախոնտ» հակառազմանավային հրթիռներ, որ ստացել էր Մոսկվայից:

Մի քանի իսրայելական թերթեր գրել են, որ Պուտինն անձամբ է պահանջել սառեցնել զենքի մատակարարումը:

Ռուսաստանը պետք է C- 300-ի առաջին խմբաքանակը մատակարարեր փետրվարին, սակայն անսպասելի հայտարարել է, որ Իրանը չի վճարել դեռևս 2007-ին ստորագրված պայմանագրի համաձայն:

Նույն շարքից