Moderncultureoftomorrow.com կայքը անդրադարձել է Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգին։
«Եթե արդեն տրամադրվել եք, որ օրն անցկացնելու եք վատ միջավայրում և ցածր տրամադրությամբ, ապա ոչինչ և ոչ մեկը չի կարող օգնել ձեզ։ Սակայն եթե օրվա ընթացքում հաճելի անակնկալներ եք սպասում, ուրեմն թող Իվետայի երգի հնչյունները պարարտ հող դառնան՝ երկուշաբթի դրական լիցքերով պարուրվելու համար։ Թող որ դրա շնորհիվ ձեր օրը լինի պայծառ, լուսավոր եւ երջանիկ»,-գրել է կայքը իր ընթերցողներին։