Մշակույթ 

«Կենդանապոլիս»-ը նոր ռեկորդ է սահմանել

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ Disney ընկերության «Կենդանապոլիս» նոր մուլտֆիլմը ԱՄՆ-ում, Կանադայում և ՌԴ նոր ռեկորդ է սահմանել: Միայն Հյուսիսային Ամերիկայի վարձույթում այն հավաքել է 19.5 մլն դոլար: Նախնական տվյալներով` հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը կվաստակի առնվազն 70 մլն դոլար, ինչը թույլ կտա նրան ռեկորդ սահմանել` մեկնարկային հանգստյան օրերին տնային վարձույթում անիմացիոն ֆիլմերի շարքում վաստակելու առումով:

Համաշխարհային վարձույթում մուլտֆիլմը մեկնարկել է երկու շաբաթ առաջ և այս պահին արդեն հատել է 100 մլն դոլարի շեմը:

Նույն շարքից