Մշակույթ 

«Եվրատեսիլ»-ում ՌԴ-ի հաղթելու հավանականությունը մեծ է

Ռուսաստանը «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթելու լավ հնարավորություն ունի, բայց Շվեդիան ավելի մեծ շանսեր ունի, այնուհետև՝ Ավստարլիան, Լատվիան, Սերբիան, Ֆրանսիան:

Նման գնահատական է տվել ամերիկացի մասնագետ Դևիդ Ռոտշիլդը, ով տարբեր ոլորտներում կանխատեսումներ է անում․  գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա գնահատականները հիմնականում հենվում են բուքմեյքերական շուկայի վրա:

Նրա խոսքով, գնահատականների վրա ազդում են նաև հարցումները, սոցցանցերում մեկնաբանությունները:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

Նույն շարքից