Ռազմական 

ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել Իրանի հրթիռային փորձարկումների հարցը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ում կբարձրացնի Իրանի հրթիռային փորձարկումների հարցը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:

«Մենք ուշադիր հետևում ենք այն հաղորդումներին, որ Իրանը միայն նոր է իրականացրել բալիստիկ հրթիռի փորձարկում։ Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, մենք այդ հարցը կբարձրացնենք ՄԱԿ ԱԽ-ում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի տարբեր հատվածներից իրականացվել են տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ։

Նույն շարքից