ԻՊ ահաբեկիչների դեմ ԱՄՆ ավիահարվածների ընթացքում ռազմաօդային ուժերը տվել է 19 կորուստ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Դեյբորա Լի Ջեյմսը, նշելով, որ օդաչուներից 8-ը զոհվել է հակառակորդի գործողությունների հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
ԻՊ դեմ ամերիկյան կոալիցիան կազմավորվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով՝ 2014թ.-ի սեպտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը Սիրիայում ավիահարվածներ իրականացնում է առանց պաշտոնական Դամասկոսի թույլատրության: