Ռազմական 

Իրաքը իրատեսական է համարում Իրան-Ռուսաստան-Սիրիա հակաահաբեկչական դաշինքի ձեւավորումը

Բաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային: Այս մասին Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը հայտարարել է RIA Novosti-ի հետ հարցազրույցում։

ԴԱԻՇ-ի վտանգն առաջնահերթ է հատկապես Սիրիայի և Իրաքի համար: Մենք որևէ կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կոալիցիային: Դա չի նշանակում, որ մենք սատարում ենք Սիրիայի գործող ռեժիմին, այլ ընդամենը հակազդում ենք ահաբեկչությանը»,- հայտարարել է նա:

Նա նաև հավելել է, որ Իրաքը կոալիցիային չի միացել, սակայն կողմերի հետ կապի մեջ է Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնի միջոցով:

Նույն շարքից