ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը համարում է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել հյուսիսատլանտյան ռազմական դաշինը՝ հայտնում է RIA Novosti-ն:
CNN-ին տված հարցազրույցում լրագրողը հարցրել է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն արձագանքում այն բանին, որ Մոսկվան ակտիվ գործունեություն է ձեռնարկել Եվրոպայում, հովանավորում է ծայրահեղական խմբավորումներին՝ փորձելով վերադարձնել Եվրոպան, ազատվել Ղրիմի բռնակցման և Ուկաինայում ագրեսիայի պատճառով պատժամիջոցներից և նույնիսկ վնասել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ի պատասխան՝ Սթոլթենբերգը հայտարարել է, որ չնայած հարևաններին վախեցնելու և ՆԱՏՕ-ն պառակտելու Մոսկվայի բազմաթիվ փորձերին՝ դաշինքը պատասխանում է միասնության ամրապնդմամբ և հարմարեցնում է իր ռազմական հայեցակարգը:
Մասնավորապես, Սթոլթենբերգը հայտնել է, որ արևելյան սահմաններում ՆԱՏՕ-ի զորքերի թվի ավելացումը «թույլ է տվել զսպելու համառ Ռուսաստանին»: