Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը նոր մերկ լուսանկարով է պատասխանել քննադատություններին

Քիմը մարտի 7-ին և 8-ին  Instagram-ում տեղադրել էր  մերկ լուսանկարներ, որոնք բուռ արձագանք ստացան. մարդիկ և քննադատում էին և ողջունում նրա հերթական մերկ սելֆիները:

vipnews.com.ua կայքը գրում է, որ Քիմը  մերկ լուսանկարվել է ծննդաբերությունից 13 շաբաթ անց և հայտարարել, որ վճարել է ամուսնու 53 միլիոնանոց պարտքը:

Քիմի լուսանկարին, ի թիվս շատ հայտնիների,  արձագանքել է  նաև դերասանուհի Քլոե Գրեյս Մորեթցը:

20160308_chloe«Քիմ Քարդաշյան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ դու հասկանում ես, թե երիտասարդ կնոջ համար ինչ կարևոր է գիտակցել, որ նպատակներին կարելի է հասնել նաև առանց մարմինն ի ցույց դնելու: Հսկայական տարբերություն կա, երբ դու որպես հանրահայտ մարդ քեզ հարգելու առիթ ես տալիս ու երբ դու քեզ ամաչացնելու առիթ ես տալիս »,- գրել էր դերասանուհին իր միկրոբլոգում:

«Ողջունե՛նք Քլոե Գրեյս Մորեթցին, որին ոչ ոք չգիտեր մինչև այս պահը: Ի դեպ Nylon ամսագրում քո լուսանկարով շապիկը բավականին գեղեցիկ է ստացվել»,- պատասխանել է Քարդաշյանը՝ հավելելով իր հերթական մերկ սելֆին:

BCroouZuSzw

Նույն շարքից