Կանանց միջազգային տոնին ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները շնորհավորել են կանանց, որոնց թվում էր նաև Ալլա Պուգաչովան, գրում է Ren.tv-ն
Պուգաչովան ձայնագրել է բարեմաղթանքը և տեղադրել ինստագրամյան իր էջում.
«Շնորհավոր սիրելի կանայք: Ես ուզում եմ ձեզ խոստովանել, սիրելի՛ կանայք, միայն մի նախանձեք, աչքով մի տվեք, որ իմ կյանքի յուրաքանչյուր օրը` «երջանկություն է»: Հենց այդ երջանկությունն էլ ցանկանում եմ ձեզ»: