ԱՄՆ ավիացիան իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Ենթադրաբար, դրանցում քիմիական զենք էր արտադրվում: Այս մասին գրում է Reuters-ը:
Առայժմ հայտնի չէ, թե որքան հաջող են եղել հարվածները: Նշվում է, որ ԱՄՆ զինվորականների կողմից գերեվարված ԻՊ-ի զինյալներից մեկը կարեւոր տեղեկություններ է փոխանցել, ինչը թույլ է տվել ավիահարվածներ իրականացնել:
Ըստ Gazeta-ի, հնարավոր վտանգավոր քիմիական նյութը մանանեխի գազն է, որի մշակման մեջ բազմիցս մեղադրել են ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հաղորդել էր երկրի տարածքում ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման շուրջ տեղեկությունների մասին: